Ուսումնական ամառ

Այս տարվա ամառը, չնայած իմ մտավախություններին, շատ երկար էր, հուզիչ և հմայիչ: Հիմնականում իմ կարդացած գրքերի շնորհիվ: Ես արդեն նախապես նշել էի մի քանի ստեղծագործություն, որպեսզի դրանք մինչև ամառ կարդամ։ Ես կարդացել եմ 2 հատ ռուսական գրքեր։ Առաջին գիրքը կարդացել եմ Չակ Պալանիկ <<Օրորոցային>>, այս գիրքը շատ հետաքրքիր էր, որովհետև նրա ժանրը վեպ սատիրա է, և սարսափ է։

Սյուժե

Իրադարձությունները սկսվում են այն ժամանակ, երբ լրագրող Կառլ Ստրեյտորը սկսում է հետազոտել երեխաների հանկարծակի մահվան համախտանիշը։ Նրանք մահանում են օրորոցում կամ նույնիսկ իրենց ծնողների ձեռքերում։ Ինչպես հետագայում պարզում է լրագրողը, նրանք մահանում են այն բանից հետո, երբ նրանց համար կարդում են մի հնամյա աֆրիկյան օրորոցային՝ «Բանաստեղծություններ և հեքիաթներ ողջ աշխարհից» գրքից։ Այդ երգը կարդում էին երեխաներին, երբ ցեղը էլ չէր տեղավորվում իր բնակավայրի տարածքում, կարդում էին անհույս հիվանդ և վիրավոր զինվորներին, որպեսզի նրանք առանց ցավերի մահանային։ Երգը գործում է այնքան ժամանակ, մինչև դրանից չեն մահանում լրագրողի խմբագիրը, նրա միշտ աղմկող հարևանը և պարզապես անցորդները, որ խանգարում էին նրան անցնել ճանապարհը։

Աղբյուր

Մյուս գիրքը կարդացել եմ Ռոնալդ Ռուել Թոլքին <<Հոբիթը>>, դա նույնպես հետաքրքիր էր, որովհետև նրա ժանրը ֆենտեզի էր։

Սյուժե

Իրադարձությունները սկսվում են Շիրում, հոբիթների բնակավայրում։ Այդ օրը հոբիտ Բիլբո Բեգինսի տուն են գալիս Գենդալֆը և մի խումբ թզուկներ՝ Տորին կաղնեվահանի գլխավորությամբ։ Այդ թզուկներն էին՝ Բալինը, Գլոինը, Բիֆուրը, Բոֆուրը, Բոմբուրը, Դվալինը, Նորին, Դորին, Օրին, Օինը, Կիլին և Ֆիլին։ Թզուկներին անհրաժեշտ էր խմբի ևս մեկ անդամ, որը կիրականացներ արշավի գլխավոր պլանը՝ կբարձրանար Միայնակ լեռ, կկռվեր վիշապի հետ և կվերականգներ Էրեբորի երբեմնի հեղինակությունը։ Գենդալֆը առաջարկում է Բիլբոյին գալ իրենց հետ և նա համաձայնվում է։

Մառախլապատ լեռների ճանապարհին նրանք գերվում են երեք տրոլների՝ Տոմուի, Բերտուի և Ուիլյամի կողմից։ Կախարդն, իմանալով այս արաարածների թույլ կողմը, ժամանակ շահեց մինչև արևածագը և արևածագի ժամանակ նրանք վերածվեցին քարերի։ Նրանց կացարաններում ընկերները գտան հազվադեպ հանդիպող թրեր, իսկ Բիլբոն ստացավ մի դաշույն, որն անվանեց Ժալո։ Որոշ ժամանակ անց խումբը հասավ Ռիվենդել, որտեղ Էլրոնդ իմաստուն էլֆը օգնեց նրանց կարդալ գաղտնի քարտեզը։

Աղբյուր

Оставьте комментарий